Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:26 14/02/2026
Հայաստան

Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը. Նարեկ Կարապետյան

«Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն: Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ»,-հայտարարում է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասնում է՝  Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը ։

«150․000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։ Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դեմ դավեր նյութող»։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը. Նարեկ Կարապետյան